Download Armenian Unicode Keyboard Driver and Font

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ ՏՎՅԱԼ ՎԵԲ-ԿԱՅՔՈՒՄ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործող ցանկացած կազմակերպություն www.spyur.am վեբ-կայքում ընդգրկվելու համար պետք է գրանցվի «Սփյուռ-ռեգիստրում»։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը կամ դիմել «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն և հրավիրել կոմերցիոն ներկայացուցչին։

ԻՆՉ ԿՏԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ»
ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԿԱՊԱՀՈՎԻ.

կազմակերպության տեղեկությունների մշակում.
  • տեղեկությունների մուտքագրում և խմբագրում (մինչև 24 տվյալ)
  • գործունեության դասակարգում 2 դասակարգչով
  • տեղեկությունների թարգմանում և ներկայացում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
կազմակերպության տեղեկությունների տարածում 6 եղանակով.
  • հեռախոսային տեղեկատուների միջոցով՝ 51-99-99 և 0-9000-99-99
  • տեղեկագրքի միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է տարեկան 3 անգամ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
  • եռալեզու տեղեկատվական վեբ-կայքի միջոցով՝ www.spyur.am
  • եռալեզու CD-հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» (թողարկվում է տարեկան 3 անգամ)
  • եռալեզու բջջային հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է տարեկան 3 անգամ)
  • "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի www.kompass.com վեբ-կայքի և CD-հրատարակումների միջոցով (անգլերեն, ռուսերեն լեզուներով)
հարակից ծառայությունների մատուցում.
  • կազմակերպության տեղեկությունների ճշտում (թարմացում) 6 ամիսը մեկ
  • տեղեկագրքի տարեկան 3 թողարկումների անվճար առաքում (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
  • CD-հրատարակման և բջջային հրատարակման տարեկան 3 թողարկումների անվճար առաքում
  • "Kompass" գործարար տեղեկատվական համակարգից օգտվելիս՝ զեղչային արտոնություններ
  • վիճակագրական հաշվետվությունների տրամադրում.
    • հեռախոսային տեղեկատուի միջոցով կազմակերպության մասին հարցումների վիճակագրություն
    • www.spyur.am-ում կազմակերպության վեբ-էջի դիտումների վիճակագրություն
    • www.spyur.am-ի միջոցով կազմակերպությանը ուղարկված էլ. նամակների վիճակագրություն
ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ.
  • ներկայացված լինել ամենապահանջված տեղեկատվական համակարգում
  • առավել հասանելի դառնալ գործընկերներին և հաճախորդներին
  • ստեղծել նոր գործարար կապեր